...

Խորհրդարա՞ն, թե՞ դատարան. լրջանալու պահը

Խորհրդարա՞ն, թե՞ դատարան. լրջանալու պահը

Այսօր Երևանի ընդհանուր իրավասության դատարանում շարունակվել է Ռ. Քոչարյանի և նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի դեմ հարուցված՝ «Սիլվա Համբարձումյանի» քրգործով հերթական նիստը, որտեղ մեղադրական կողմը հրապարակել է մեղադրական եզրակացության եզրափակիչ մասը։ 

Այս կապակցությամբ Քոչարյանն ասել է. «Ես իսկապես չեմ հասկանում այս մեղադրանքի էությունը։ Ես պե՞տք է հասկանամ, թե ինչ եմ արել և ինչ չպետք է անեմ։ Չի նկարագրված մի գործողություն, որի բացատրությունը տամ»:

«ՉԻ». Բայց ի՞նչ կա այստեղ չհասկանալու: Էս վերջերս լավ չես ընդդիմություն խաղում, թիմակիցներիդ շարքերում բրոունյան շարժում է սկսվել, իշխանությունն էլ այսպես զգուշացնում է. մի հատ հավաքվի, լրջացի, մի հատ էն քո լավ ձևերով ցույց տուր, որ դու ես միակ ընդդիմությունը, մնացածները սրա-նրա ջրաղացներին ջուր լցնողներ են:

Ինչքան ժամանակ է, խորհրդարանում մի հատ կռիվ-մռիվ չես սարքել, մի քիչ աշխուժացի, էլի... Հայրենիքի փրկության կոնկրետ ժամ ու տեղ ասա: Էն Քառյակ-մեդիան էլ փակվեց, որ քո մեդիաների ճամփեն լրիվ ազատվի, էն ամբողջ օրը մի երկու հատ ճլորած բլոգերների եք խոսեցնում, մի երկու հատ նավթալինոտ քաղաքագետների... Էն Ադեկվատի Արթուրը մի ստատուսով ավելի շատ լսարան է հավաքում, քան քո բոլոր թիվիները՝ միասին վերցրած: 

Բա հետո՞: Ուզում ես 7-12 տարվա հոդված շալակե՞ս: Դե, գնա... գնա գործ արա, հավայի չես նշանակվել թիվ 1 ընդդիմադիր: 
 

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   5879 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ