...

Ընդունելի լինի

Ընդունելի լինի

ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը մշտական ​​խորհրդարանական հանձնաժողովների համատեղ նիստում հայտարարել է, որ Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի ստորագրման հետ կապված կան որոշակի նախապայմաններ. «Թեմաներից մեկը ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարումն է, որը մեզ համար ընդունելի է»:

«ՉԻ». Համարյա հայկական ռադիոյի ոճով է խոսում: Ոչ թե նախապայման, այլ պահանջ: Եվ ոչ թե այդ պահանջը ընդունելի է, այլ պարտադիր է կատարման:

Սակայն շատ մի վհատվեք: Արցախը չկա, բայց Ադրբեջանի պահանջները շարունակվում են մնալ: Ու դրանից մենք ավելի ինքնիշխան ենք դարձել, քան երբևիցե, օրինակ, 1990-ականներին, երբ Թուրքիան Հայաստանի հետ սահմանը բացելու համար խնդրում էր գոնե ձևի համար Ֆիզուլիի կողմերում մի երկու մետր տարածք փոխանցել Ադրբեջանին: Ու մեր անինքնիշխան ու անանկախ իշխանությունները դա մերժում էին:

Իսկ հիմա, ինչ սրանց դեմ են տալիս, ինքնիշխան դեմքով կատարում են:  

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   319 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ