...

Քոչարյանի ասուլիսի չհրապարակված հատվածները

Քոչարյանի ասուլիսի չհրապարակված հատվածները

ՍԱՏԻՐԻԿՈՆ

Պարզվում է՝ Ռոբերտ Քոչարյանի վերջին ասուլիսի որոշ հատվածներ անհասկանալի պատճառներով դուրս են մնացել լրատվամիջոցների տեսադաշտից։ Հենց այդ հատվածներն էլ սիրով ներկայացնում ենք ձեր ուշադրությանը։ Եվ այսպես․

- Պրն Քոչարյան, չե՞ք կարծում, որ վերջին ընտրություններում Նիկոլ Փաշինյանի հաղթանակը պայմանավորված էր նաև նրանով, որ Դուք էիք Ձեզ ներկայացնում որպես հիմնական այլընտրանք․․․

- Ասեմ ձեզ, որ դրանք բոլորը հեքիաթներ են, ես էլ, Սերժիկն էլ ձգտում էինք իշխանության, բայց միայն նրա համար, որ փրկենք երկիրը։

- Թե՞ ձեր ունեցվածքը։ 

- Դե էդ համարյա նույն բանն ա։ Հի-հի․․․ Բայց ես ձեզ մի բան ասեմ։ Գիտե՞ք Նիկոլը ինչի ա էդքան նյարդացյա․․․ նյարդանյայ․․․ նայդացրյա․․․ թյու, էդ բառը չեմ կարողանում ասեմ․․․ մի խոսքով՝ ներվայնացած։ Որովհետև իշխանության ա եկել, որ երկիրը թալանի, էն էլ տեսել ա, որ էլ համարյա թալանելու բան չկա, վերջին 20 տարում ամեն ինչ թալանվել ա։

- Դուք հիմա է՞լ եք համաձայն նրա հետ մենամարտել։

- Բա իհարկե, ցանկացած հարմարանքով։ Թող ինքը մուրճով գա, ես՝ կլիզմայով։ Ես դաժե համաձայն եմ, որ երկուսս էլ հասցնենք մեր հարմարանքները օգտագործել։

- Պրն Քոչարյան, եթե գաք իշխանության, ի՞նչ պիտի անեք նոյեմբերի 9-ի փաստաթղթերի հետ:

- Հատուկ էնպիսի հարցեր եք տալիս, որ ինձ նյարդացյա․․․ նյարդանայնայ․․․ մի խոսքով՝ ինձ հասկացաք։

- Ասում եք, որ հիմա Հայաստանը բանակցությունների սեղանի շուրջ չի։ Մինչև Ձեր՝ Հայաստանի նախագահ դառնալը նույնիսկ ԼՂՀ-ն էր բանակցությունների սեղանի շուրջ, բա ինչո՞ւ հեռացրեցիք։

- Խնայողության նպատակներով։ Ամեն անգամ բանակցություններին երկու պատվիրակությունով էինք գնում, ճանապարհածախսը շատ էր։ Մենք էս պատուհասների նման չէինք, է՞, որ բյուջեն թալանենք, մեզ պարգևավճարներ տանք, ամեն կոպեկը հաշվում էինք։

- Դուք ասում եք, որ 44-օրյա պատերազմի առաջին օրերին լուրջ ծրագիր ունեիք, թե ինչպես փոխել պատերազմի ընթացքը։ Ի՞նչ ծրագրի մասին է խոսքը։

- Գիտե՞ք ինչ, Նիկոլը կարող էր պատերազմը կաղնացնել նաև հոկտեմբերի 27-ին․․․

- Թե՞ հոկտեմբերի 19-ին։

- Հա, հոկտեմբերի 27 ասեցի՞։ Հի-Հի․․․ Դե հոկտեմբերի 27-ը ինձ համար միշտ էլ դրական բեկումների խորհրդանիշ ա եղել։ Չէ, կատակ եմ անում, ուղղակի լեզվի սայթաքություն էր․․․

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   3476 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ