...

Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցի մոնտաժված հատվածները


Խմբագրության տրամադրության տակ են հայտնվել Ռոբերտ Քոչարյանի ծավալուն հարցազրույցի այն հատվածները, որոնք կամ ինչ-ինչ պատճառներով երկրորդ անգամ են տեսագրվել, կամ մոնտաժման արդյունքում ընդհանրապես դուրս են մնացել վերջնական տեսանյութից։ Ստորև ներկայացնում ենք այդ հատվածներից մի քանիսը։

․․․Էդ որ ասում են՝ իբր ծակ սվիտրով եմ եկել Հայաստան ու հիմա հարյուր միլիոնավոր դոլարների տեր եմ, էդ մասին իմ գրքում գրել եմ։ Երբ որ ես Ղարաբաղում դարձա ՊՊԿ ղեկավար, Ղարաբաղի կեսը գրավված էր, ես էլ Հայաստանի իշխանությունների ինադու՝ մենակով պատերազմը հաղթեցի։ Սվիտրս էդ ժամանակ ա ծակծկվել՝ թշնամու փամփուշտներից։ Էն 200 միլիոն դոլարն էլ՝ սրանց թալանի համեմատ, չայեվոյ ա։ Բա էդքան էլ չունենայի՞, դաժե աբիդնը․․․

․․․Ես որ եկա Հայաստան՝ երկրում անտերություն էր, 7-8 ամսով, մի տարով աշխատավարձի ու թոշակի պարտքեր կային։ Պետական կառավարման համակարգում էլ դաժե չգիտեին, թե ջեմը ոնց են լցնում կոնֆետի մեջ, ոչ էլ կինդեր-ձվիկի խաղալիք էին կարողանում հավաքել, ուր մնաց՝ հարկերը հավաքեն։ Մենակով շատ արագ այդ հարցերը լուծեցի․․․

․․․Տեսա՞ք Նիկոլի վիճակը Ալբանիայում։ Գլոբալիզացիայի մասին անգլերեն լեզվով մի գրքի մեջ կարդացել եմ, որ դա կոչվում է բոդի-լանգուիջ։ Որ, ասենք, երկրի ղեկավարը մեկ այլ երկրի ղեկավարի առաջ կռանում է, կամ, ասենք, երկրում ահաբեկչություն է լինում, ու այդ երկրի ղեկավարը զոհերի թաղման ժամանակ չի կարողանում ժպիտը զսպել․․․

․․․Սրանք թալանի չեմպիոններ են, հանճարներ։ «Եթե»-ներով հարցերին չեմ ուզում պատասխանել, բայց եթե այն ժամանակ սրանց տեղն իմանայի՝ հաստատ ինձ խորհրդականներ կնշանակեի։ 7 միլիարդ դոլարը ի՞նչ են արել, հետքը չի երևում։ Ես, օրինակ, «Լինսի» հիմնադրամով 230 միլիոն դոլար եմ ծախսել, հենց հիմա կարող եմ հատիկ-հատիկ ցույց տալ, թե կոնկրետ ինչ եմ արել։ Այսինքն՝ ցույց եմ տալիս ի՞նչ անեմ, ապօրինի ունեցվածքի վերադարձի ցուցակում ամեն ինչ նշված է․․․

․․․Ես այն ժամանակ զանգեցի երրորդ նախագահին, ասացի՝ ոնց որ թե վիճակը լավ չի, ասաց՝ ամեն ինչ վերահսկողության տակ է։ Բայց եթե ինքը վարչապետ չդառնար, այլ իր կուսակցությունից որևէ մեկին նշանակեր, կամ՝ անպայման չէ կուսակցությունից, կարող էր որևէ անկուսակցականի նշանակել՝ մեծ փորձով, նախկինում վարչապետ աշխատած, Ղարաբաղի ՊՊԿ նախագահ աշխատած, Պուտինի հետ լուսանկար ունեցող, Հայաստանում գոնե մի 200 միլիոն դոլարի ունեցվածքի տեր, այդ դեպքում հաստատ 2018-ի իշխանափոխությունը չէր լինի․․․

․․․Կամ որ ասում են «տարածքների փոխանակում»։ Իմ օրոք տարածքային ոչ մի կորուստ չենք ունեցել, հակառակը՝ նոր տարածքներ ենք ձեռք բերել։ Օրինակ՝ կղզիներ Հունաստանում, հանքավայրեր Տանզանիայում․․․

․․․Իհարկե ես պատրաստ եմ ստանձնել պետության ղեկավարումը։ Մոտիվացիաներս էլ մնում են նույնը, ցանկությունս՝ նույնպես։ Այսօրվա իշխանական վերնախավին նշանակելու եմ կոռուպցիայի գծով խորհրդականներ․․․

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   778 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ